Պարագվայի նախագահական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցության թեկնածու Մարիո Աբդո Բենիտեսը
Պարագվայի նախագահական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցության թեկնածու, պահպանողական Մարիո Աբդո Բենիտեսը:
Ընտրական տեղամասերի 96 տոկոս արձագանագրությունների հաշվարկից հետո, Բենիտեսի օգտին քվեարկել են ընտրողների 46.49 տոկոսը։ Ընդիմադիր կոալիցիայի թեկնածու Էֆրաինա Ալեգրեի օգտին քվեարկել է ընտրողների 42.72 տոկոսը:
Նախընտրական ծրագրում, Բենիտեսը հանդես է եկել տեղական և արտասահմանյան ընկերությունների համար ցածր հարկեր սահմանելու, պետական սահմանների վերահսկողությունը խստացնելու և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նախաձեռնությամբ: Բենիտեսը խոստացել է նաև բնակչությանը տնտեսական աճի տեմպերը հասցնել 6 տոկոսի և դեմ է արտահայտվել նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը։
Պարագվայի օրենսդրությունը ընտրությունների երկրորդ փուլ չի նախատեսում։ Պարագվայը այն եզակի երկրներից է, որտեղ նախագահը երկրորդ ժամկետով չի կարող քվեարկել: Նշված նորման հաստատվել է 1989 թվականին, Ալֆրեդո Ստրեսների միապետության տապալումից հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan