Պարաձյուդո | Գիորգի Քալդանին պարալիմպիկ խաղերի փոխչեմպիոն է#1TVSPORT
Փարիզի ամառային պարալիմպիկ խաղերում ձյուդոիստ Գիորգի Քալդանին(J2 – 73 կգ) նվաճեց արծաթե մեդալ։ Վրացին եզրափակչում երկու միավորով պարտվեց ճապոնացի Սետոյին ու մրցաշարի վեցերորդ մեդալը բերեց Վրաստանի հավաքականին։
Բրոնզե մեդալի համար մի քանի րոպեից գոտեմարտելու է երկրորդ վրացի պարաձյուդոիստուհի Ինա Քալդանին (J2 – 70 կգ):
Հիշեցնենք, որ Փարիզի պարալիմպիկ խաղերում Վրաստանի հավաքականը մինչ օրս հինգ մեդալ ունի։ Պարատլետիկայի մրցաշարի չեմպիոն դարձավ Գիգա Օչխիկիձեն, արծաթե մեդալներ նվաճեցին պարահրաձիգ Վլադիմիր Ճինճարաուլին և պարաձյուդոիստ Զուրաբ Զուրաբիանին, բրոնզե մեդալներ՝ պարաթեքվոնդոիստուհի Անա Ջափարիձեն և սուսերամարտիկ Նինո Տիբիլաշվիլին: