Պապունա Մարգվելիձե. Ճշտված տեղեկությունների համաձայն՝ Ռաճայում այսօր տեղի ունեցած երկրաշարժը ավերածություններ չի առաջացրել
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ Ռաճայում այսօր տեղի ունեցած երկրաշարժը ավերածություններ չի առաջացրել։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիի պետական լիազոր Պապունա Մարգվելիձեն։
«Այս փուլում ստացված տեղեկատվության համաձայն՝ 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ամբրոլաուրիի մունիցիպալիտետին պատկանող Քվշարի գյուղում։ Ըստ ճշտված տեղեկությունների՝ այս երկրաշարժը զոհեր կամ լուրջ ավերածություններ չի տվել»,- ասում է Մարգվելիձեն։
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 11:44-ին։