Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Մանգլիսի կմ1-կմ32 (Պանտիանի-Մանգլիսի) հատվածում երթևեկությունը վերականգնվել է։
Նույն հատվածում տեղացած ձյան պատճառով արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։
Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը երթևեկել պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։