Պանկիսիում հատուկ գործողության ժամանակ մեկ անձի վիրավորվելու փաստի հիման վրա դատախազությունը հարուցել է քրեական գործ
Վրաստանի դատախազությունը պետական անվտանգության ծառայության կողմից Պանկիսիում անցկացված հատուկ գործողության ժամանակ քաղաքացի Թ.Մ.-ի առողջության վնաս հասցնելու առնչությամբ հարուցել է քրեական գործ,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է դատախազության մամլո ծառայության ղեկավար Նաթիա Սուխիաշվիլին:
«Այժմ անցկացվում են բոլոր անհետաձգելի քննչական գործողությունները: Արդյունքների մասին կտեղեկացնենք հանրությանը»,- նշել է Սուխիաշվիշվիլին:
Բժիշկների լրատվությամբ Պանկիսիի կիրճի Դուիսի գյուղում իրականացրած հատուկ գործողության ժամանակ վիրավորված 19 ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի վիճակը անփոփոխ է: Նա Թելավիի ռեֆերալ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում միացված է արհեստական շնչառության սարքին:
Նրան հիվանդանոց են տեղափոխել երեկ, որից հետո կատարվել է շտապ վիրահատություն:
Հիշեցնենք, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչության ֆինանսավորման, ահաբեկչական գործունեությանը այլ նյութական օգնության և ռեսուրսներով ապահովելու մեղադրանքով ձերբակալել է հինգ մարդու:
Թեմիրլան Մաչալիկաշվիլին ձերբակալության ժամանակ փորձել է դիմադրել իրավապահներին, կոնկրետ նա փորձել է պայթեցնել նռնակ, երբ հատուկ ջոկատայինները ստիպված են եղել պատասխանել կոշտ գործողություններով և կրակ են բացել նրա ուղղությամբ: