Պանկիսիում ձերբակալված անձանցից մեկին այս պահին մեղադրանք է ներկայացվում մոդուլի շենքում
Պանկիսիում ձերբակալված անձանցից մեկին այս պահին մեղադրանք է ներկայացվում մոդուլի շենքում

Ահաբեկչության օժանդակության և ահաբեկչական գործունեության աջակցության համար ձերբակալված անձանցից մեկին այս պահին մեղադրանք է ներկայացվում այսպես կոչված մոդուլի շենքում:

Բադուր Չոփանաշվիլու փաստաբանը քիչ առաջ մտել է նախնական կալանավորման մեկուսարան:

Դալի Բարբաքաձեի խոսքով, նրա հետ կապ է հաստատել քննիչը և տեղեկացրել, որ մեղադրանք ներկայացնելուց հետո կփոխանցեր գործի նյութերը:

ՊԱԾ-ը երեկ անցկացրել էր հատուկ գործողություն Դուիսիում և ահաբեկչության ֆինանսավորման և աջակցության մեղադրանքով ձերբակալել 5 հոգու: