Պանկիսիում ցուցարարները այրել են շինարարական տեխնիկան և ոստիկանության մեքենան
Պանկիսիում ցուցարարները այրել են շինարարական տեխնիկան և ոստիկանության մեքենան

Պանկիսիի կիրճում իրավապահների հետ ընդհարման ժամանակ ցուցարարները այրել են շինարարական տեխնիկան և ոստիկանության մեքենան:

Հատուկ նշանակության ջոկատի և ցուցարարների միջև ընդհարման ժամանակ Պանկիսիի կիրճում տուժել է մի քանի մարդ, այդ թվում ցուցարարներ, ոստիկաններ և լրագրողներ: Կան նաև ձերբակալվածներ, սակայն նրանց քանակի մասին լրատվություն դեռևս չի տարածվել:

Ցուցարարները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ նետել են քարեր և փայտեր: Ցուցարարների դեմ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե մահակներ: Տեղացիները բողոքում են ՀԷԿ-ի շինարարության դեմ: