Պանկիսիի կիրճում տեղացիների և հատուկ նշանակության ջոկատի միջև տեղի է ունեցել ևս մեկ ընդհարում (տեսանյութ)
Պանկիսիի կիրճում տեղացիների և հատուկ նշանակության ջոկատի միջև տեղի է ունեցել ևս մեկ ընդհարում:
Ցուցարարները իրավապահների ուղղությամբ նետում են քարեր, ի պատասխան դրա նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ:
Պանկիսիի կիրճում ՀԷԿ-ի շինարարությանը փորձել են խոչընդոտել տեղացիները, որի հնարավորությունը նրանց չեն տվել իրավապահները: Ցուցարարները նրանց ուղղությամբ քարեր են նետել, ի պատասխան դրա հատուկ նշանակության ջոկատի անդամները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ: Տեղացիները ասում են նաև, որ ոստիկանները օգտագործել են նաև ռետինե փամփուշտներ:
Պանկիսիի կիրճում փոքր չափսի «Խադոր 3» ՀԷԿ-ի շինարարությունը իրականացնում են «Ալազանի Էներջի» և «Փերի» ընկերությունները: Նշված ընկերությունները այսօր հայտարարել են, որ հիդրոէլեկտրակայանը, որի ուժգնությունը լինելու է 5,4 մեգավատ, կառուցվելու է Ախմետայի մունիցիպալիտետում, Ալազանի գետի վրա: