Պանկիսիի կիրճում ոստիկանների վրա հարձակման և ոստիկանության տեխնիկան վնասելու փաստով ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Պանկիսիի կիրճում ոստիկանների վրա հարձակման և ոստիկանության տեխնիկան վնասելու փաստով հետաքննությունը իրականացնում է քրեական օրենսգրքի 353-րդ պրիմա և 187-րդ հոդվածներով, որը նշանակում է ոստիկանության վրա հարձակում և այրելու միջոցով նյութերի վնասում: Այս մասին նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում:
«Պանկիսիի կիրճում փոքր չափսի ՀԷԿ-ի շինարարության վերսկսման կապակցությամբ, անվտանգության և իրավակարգի ապահովման նպատակով առավոտյան ժամը 08:00-ից կենտրոնացված էր Կախեթիի շրջանային ոստիկանության 35 աշխատակից:
Տեղացիների մի մասը հարձակվել է նրանց վրա, ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և փայտեր, որից հետո տեղի է ունեցել տարածքում ոստիկանության հավելյալ ուժերի կենտրոնացում: Տեղացիները կրկին դիմադրել են ոստիկանությանը, որի հետևանքով վնասվել է ոստիկանության տեխնիկան, տուժել են ոստիկաններ և քաղաքացիներ»,-նշված է հայտարարությունում:
Գերատեսչության լրատվությամբ, բուժօգնություն է ցուցաբերվել 55 մարդու, այդ թվում 38 ոստիկանի և 17 քաղաքացու: 23 ոստիկան մինչև այժմ մնում է հիվանդանոցում:
Պանկիսիի կիրճում, որտեղ բնակչությունը բողոքում է ՀԷԿ-ի շինարարությունը, տեղացիների և հատուկ նշանակության ջոկատի միջև ընդհարումը տեղի է ունեցել երկու անգամ: Ցուցարարները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ նետել են քարեր և փայտեր: Ցուցարարների դեմ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե մահակներ:
Դեպքի վայր են այցելել՝ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիթիշվիլին և շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար, Լևան Դավիթաշվիլին, որոնք տեղացիների հետ բանակցել են փակ դռների ետևում:
Գիորգի Գախարիան հանդիպումից հետո հայտարարել է, որ ՀԷԿ-ը կկառուցվի, եթե կառուցման կողմ կլինի բնակչության 90 տոկոսը: Բացի այդ նրա խոսքով, բոլորը, ովքեր հարձակում են գործել ոստիկանների վրա պատժվելու են օրենքի խստությամբ:
Պանկիսիի կիրճում ընդհարման հետևանքով բժշկական օգնություն է ցուցաբերվել 40 մարդու, նրանց մեծամասնությունը ոստիկաններ են:
Պանկիսիի կիրճում փոքր չափսի «Խադոր 3» ՀԷԿ-ի շինարարությունը իրականացնում են «Ալազանի Էներջի» և «Փերի» ընկերությունները: Նշված ընկերությունները այսօր հայտարարել են, որ հիդրոէլեկտրակայանը, որի ուժգնությունը լինելու է 5,4 մեգավատ, կառուցվելու է Ախմետայի մունիցիպալիտետում, Ալազանի գետի վրա: