Պանկիսիի կիրճում Ձիբախև գյուղի մոտ մոնտաժվում է ոստիկանության ժամանակավոր պահակակետ
Պանկիսիի կիրճում Ձիբախև գյուղի մոտ մոնտաժվում է ոստիկանության ժամանակավոր պահակակետ

Պանկիսիի կիրճում, կոնկրետ Բիրկիանի թեմի, Ձիբախև գյուղի մոտ, որտեղ օրեր առաջ տեղի բնակիչների և իրավապահների միջև տեղի էր ունեցել ընդհարում, տեղի է ունենում ոստիկանության ժամանակավոր պահակակետի մոնտաժում:

Տեղի ունեցածի գործով հետաքննչական ծառայությունը ավարտել է հետաքննչական գործողությունները, սակայն տեղում կրկին մնում են իրավապահներ:

Կիրճի բնակչությունը ժամը 14:00-ին պատրաստվում է հավաքվել և քննարկել միջադեպը: Բնակչության մի մասը գտնում է, որ հնարավոր է բանակցել, իսկ մի մասը գտնում է, որ ՀԷԿ-ի շինարարությունը անընդունելի է և ոչ մի զիջում չի լինելու:

Պանկիսիի կիրճում, որտեղ բնակչությունը բողոքում է ՀԷԿ-ի շինարարությունը, տեղացիների և հատուկ նշանակության ջոկատի միջև ապրիլի 21-ին ընդհարումը տեղի է ունեցել երկու անգամ: Ցուցարարները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ նետել են քարեր և փայտեր: Ցուցարարների դեմ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

Դեպքի վայր են այցելել՝ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիթիշվիլին և շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար, Լևան Դավիթաշվիլին, որոնք տեղացիների հետ բանակցել են փակ դռների ետևում: Գիորգի Գախարիան հանդիպումից հետո հայտարարել է, որ ՀԷԿ-ը կկառուցվի, եթե կառուցման կողմ կլինի բնակչության 90 տոկոսը: Բացի այդ նրա խոսքով, բոլորը, ովքեր հարձակում են գործել ոստիկանների վրա պատժվելու են օրենքի խստությամբ:

Պանկիսիի կիրճում ընդհարման հետևանքով բժշկական օգնություն է ցուցաբերվել 40 մարդու, նրանց մեծամասնությունը ոստիկաններ են: Բացի այդ, Պանկիսիի կիրճում ոստիկանների վրա հարձակման և ոստիկանության տեխնիկան վնասելու փաստով ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն:

Պանկիսիի կիրճում փոքր չափսի «Խադոր 3» ՀԷԿ-ի շինարարությունը իրականացնում են «Ալազանի Էներջի» և «Փերի» ընկերությունները: Նշված ընկերությունները այսօր հայտարարել են, որ հիդրոէլեկտրակայանը, որի ուժգնությունը լինելու է 5,4 մեգավատ, կառուցվելու է Ախմետայի մունիցիպալիտետում, Ալազանի գետի վրա: