Պանկիսի կիրճում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 5 մարդ
Պանկիսի կիրճում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 5 մարդ

Պանկիսիի կիրճի երկու գյուղերում՝ Դուիսիում եւ Քորեթիում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է հինգ մարդ: Երեք մարդ կալանավորված է Քորեթի գյուղում, երկուսը՝ Դուիսի գյուղում:

Ըստ ձերբակալվածների ընտանիքի անդամների, նրանք տուն չեն խուզարկել, վերցրել են միայն կալանավորների բջջային հեռախոսները:

Նախնական տեղեկություններով, հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով, որը նախատեսում է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցություն, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցություն, ահաբեկչական կազմակերպության ստեղծում կամ ղեկավարում:

Պետական ​​անվտանգության ծառայությունը հաստատեց հատուկ գործողության մասին տեղեկությունը և ասաց, որ պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ: