Պանամայի նավահանգիստների վերահսկիչ բաժնետոմսերը՝ ԱՄՆ իշխանությունների ճնշումից հետո ձեռք կբերի Ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը
Պանամայի նավահանգիստների վերահսկիչ բաժնետոմսերը՝ ԱՄՆ իշխանությունների ճնշումից հետո ձեռք կբերի Ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Հոնկոնգյան Hutchison Holdings կոնգլոմերատը՝ Պանամայի նավահանգիստների օպերատորը, իր բաժնետոմսերի 90%-ը 19 մլրդ դոլարով կփոխանցի ամերիկյան BlackRock ընկերությանը։
Հոնկոնգյան միլիարդատեր Լի Կա-շինի Hutchison Holdings-ը ներկայումս շահագործում է Պանամայի ջրանցքի Ատլանտյան հատվածում գտնվող Կրիստոբալ նավահանգիստը և Խաղաղ օվկիանոսի կողմից Բալբոա նավահանգիստը: Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, 2021 թվականին այս պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգվել է ևս 25 տարով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Չինաստանը չափազանց մեծ ազդեցություն ունի Պանամայի ջրանցքի վրա և մատնանշում է ԱՄՆ-ի՝ ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու անհրաժեշտությունը։
Ի գիտություն ձեզ, Պանամայի ջրանցքը 20-րդ դարասկզբին կառուցվել է ԱՄՆ-ի կողմից, իսկ 1999 թվականին այն հանձնվել է Պանամային։