Պանամայի արտաքին գործերի նախարար. Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը բանակցությունների ենթակա չէ

13:33, 08.01.2025

Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը բանակցությունների ենթակա չէ, հայտարարել է Պանամայի արտաքին գործերի նախարար Խավիեր Մարտինես-Աչան։

Պանամայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ միակ ձեռքը, որը վերահսկում է ջրանցքը, պանամականն է և կշարունակի դա անել։

«Պանամայի ջրանցքը մեր պայքարի պատմության մի մասն է»,- ասել է Խավիեր Մարտինես-Աչան։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պանամայի ջրանցքը, որը կառուցվել է ԱՄՆ-ի կողմից 20-րդ դարի սկզբին և մասնակիորեն փոխանցվել է Պանամային 1977 թվականին և ամբողջությամբ 1999 թվականին, այժմ վերահսկվում է Չինաստանի կողմից։ Տեսեք, Պանամայի ջրանցքը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Այն կառավարվում է Չինաստանի կողմից։ Մենք Պանամայի ջրանցքը տվել ենք Պանամային, ոչ թե Չինաստանին։ Նրանք չարաշահել են այս նվերը»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ