Պակիստանում զինված անձինք սպանել են 22 մարդու
Պակիստանում զինված անձինք սպանել են 22 մարդու։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում՝ Բելուջիստան նահանգում՝ Մուսա Խել շրջանում։ Հարձակվողները կանգնեցրել են մայրուղով ընթացող մեքենաները և ուղևորների անձը հաստատող տվյալները ստուգելուց հետո կրակել են Փենջաբի շրջանից եկած անձանց, այրել նրանց մեքենաները։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է պարագլուխ Բելուջների ազատագրման բանակը։
Տեղում մոբիլիզացված իրավապահները կարողացել են վերացնել 12 հարձակվողի։ Անցած 24 ժամվա ընթացքում խմբավորումը նաև հարձակումներ է իրականացրել տարբեր շրջաններում կառավարական գրասենյակների վրա, ինչի հետևանքով Քալաթում մահացել է 11 մարդ, այդ թվում՝ անվտանգության հինգ աշխատակից: Եվս վեց դի է հայտնաբերվել Բելուջիստանում։