Պակիստանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը
Պակիստանի Կվետա քաղաքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հիշեցնենք, քրիստոնեական տաճարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել 30 մարդ:
Տարածված լրատվությամբ մահապարտ ահաբեկիչները իրենց պայթեցրել են այն ժամանակ, երբ տաճարում գտնվում էր մոտ 400 մարդ:
Իրավապահներին հաջողվել է լիկվիդացնել հանցագործներից մեկին:
Հեղինակ -
Edgar Barsegyan