Պակիստանում ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 23 զինվոր, կան տասնյակ վիրավորներ
Պակիստանում ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 23 զինվոր, կան տասնյակ վիրավորներ։
BBC-ի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել լուսադեմին Խայբեր-Պախտունխվա նահանգում՝ Աֆղանստանի սահմանի մոտ։ Ականապատ մեքենան մխրճվել է ոստիկանության շենքի մեջ, որն օգտագործվում է որպես պակիստանյան բանակի բազա։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի թալիբների հետ կապ ունեցող խմբավորումը։
Հարձակման արդյունքում բազայի տարածքում գտնվող զինամթերքը պայթել է։
Պակիստանի զինված ուժերի տվյալներով՝ յոթ հարձակվող է սպանվել։