Պակիստանում պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 16-ը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ ԶԼՄ-ների՝ Պակիստանի հարավ-արևմտյան մասում ոստիկանական շենքի մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել է 16 մարդ, այդ թվում՝ 7 ոստիկան։ Պայթյունի ժամանակ ոստիկանության շենքի մոտ քայլող երկու երեխաներ զոհվել են։
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ պայթուցիկ սարքն ամրացված է եղել ոստիկանության շենքի մոտ կայանված մոտոցիկլետին։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն արձագանքել է միջադեպին և իր ցավակցությունը հայտնել մահացածի ընտանիքի անդամներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։