Պակիստանում, գնացքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի

Պակիստանում, գնացքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի: Մամուլի տեղեկությամբ, տարբեր վնասվածքներով հիվանդանոցներում բուժումը շարունակում են տասնյակ տուժածներ: Նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Դեպքը տեղի է ունեցել Պենջաբի նահանգի հարավային մասում: Հրդեհը բռնկվել է գազի բաքի պայթյունի հետևանքով: Պայթյունը ոչնչացրել է գնացքի երեք վագոնները:

Ուղևորների մի մասը հրդեհի պատճառով զոհվել է երթևեկող գնացքի պատուհաններից ցատկելու հետևանքով: