Պակիստանում բախում է տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։ Այս մասին գրում է «Սի Էն Էն»-ը։
Կարաչի քաղաքում քաղաքացիները շարժվում էին դեպի ԱՄՆ հյուպատոսություն։ Ցուցարարները բողոքել են Իսրայելի կողմից Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանության դեմ։ Իրավապահները բարիկադներ էին կանգնեցրել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ։ Սոցցանցում տարածված տեսանյութում երեւում է, որ քաղաքացիները քարեր են նետում իրավապահների ուղղությամբ, իսկ ոստիկանները նրանց ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել։
Ցույցը տեղի է ունեցել նաեւ մայրաքաղաք Իսլամաբադում, որտեղ հավաքվել է 4000 մարդ։
Ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Հասան Նասրալլայի սպանությունը և այն անվանելով անխոհեմ արարք։ Նախարարությունը նաև նշում է, որ իրավիճակը նպաստում է առանց այն էլ անկայուն տարածաշրջանում սրմանը։