Պակիստանն ու Իրանը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
Պակիստանն ու Իրանը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հենվելով Պակիստանի վարչապետի պաշտոնակատար Անվար ուլ-Հակ Կաքարի գրասենյակի վրա։
Ինչպես գրում է «BBC»-ն, Թեհրանն ու Իսլամաբադը պայմանավորվել են, որ երկու երկրներ էլ դեսպանները կվերադառնան ու կվերսկսեն իրենց աշխատանքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռախոսազրույց է եղել Պակիստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների միջեւ, որում դիվանագետները համագործակցելու պատրաստակամություն են հայտնել։
Պակիստանի և Իրանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքին, ինչն առաջացրել է Պակիստանի համապատասխան պատասխանը: Այս հարձակումները հանգեցրին երկու կողմերի զոհերի: