Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման
Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն։

Ինչպես հայտնի է, Իմրան Խանը մեղադրվում է պետական ​​գաղտնիքներ հրապարակելու մեջ։ Իմրան Խանը իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն անվանում է քաղաքական դրդապատճառներ։

Հիշեցնենք, որ Պակիստանի նախկին վարչապետը ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսին եւ դատապարտվել երեք տարվա ազատազրկման։ Տվյալ դեպքում գործը վերաբերում էր պետական ​​նվերների օտարմանը։ Քննության տվյալներով՝ նախկին վարչապետը հայտարարագրում չի ներառել նշված նվերների վաճառքից ստացված գումարը։ Իմրան Խանը Պակիստանի վարչապետ է ընտրվել 2018 թվականին, իսկ 2022 թվականին խորհրդարանը անվստահություն է հայտնել նրան և հեռացնել նրան։