Պակիստանի կառավարությունը հաղորդում է Հնդկաստանի բանակի հինգ ռազմական ինքնաթիռների խոցման մասին

12:53, 07.05.2025

Պակիստանի կառավարությունը տեղեկացնում է Հնդկաստանի բանակի հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին։

Պակիստանի բանակը հայտարարում է, որ վերահսկման գծի մոտ խոցվել են երեք Rafale տիպի, մեկ Su-30 և մեկ MiG-29 տիպի ռազմական ինքնաթիռներ։

Միևնույն ժամանակ, Պակիստանի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարար Իշակ Դարի հանձնարարությամբ՝ Պակիստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում, Ասիմ Իֆտիխարը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Հնդկաստանի կողմից իրականացված հարձակման մասին։ Հարվածի կապակցությամբ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հնդկաստանի դեսպանի պաշտոնակատար Գիտիկա Սրիվաստավային՝ բողոք ներկայացնելու նպատակով։

Նմանատիպ