Պակիստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Իրանը խախտել է իրենց օդային տարածքը, ինչի հետեւանքով երկու երեխա է զոհվել
Պակիստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Իրանը խախտել է իրենց օդային տարածքը, ինչի հետեւանքով երկու երեխա է զոհվել

Պակիստանը հայտարարել է, որ Իրանը խախտել է իր օդային տարածքը՝ սպանելով երկու երեխայի։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ Իսլամաբադը զգուշացրել է Իրանին, որ միջադեպը կարող է «լուրջ հետևանքներ» ունենալ, և որ այն «բոլորովին անընդունելի է»։

«Արդյունքների համար պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Իրանը»,- ասված է Պակիստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Պակիստանը, սակայն, չի նշել, թե որտեղ է տեղի ունեցել միջադեպը և ինչ տեսակի օդային տարածքի խախտում է տեղի ունեցել։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել։