Պակիստանը հայտարարում է, որ Հնդկաստանի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 46 մարդ

10:18, 07.05.2025

Պակիստանի իշխանությունները հայտարարում են, որ Հնդկաստանի հրթիռային հարձակման արդյունքում զոհվել է 26 խաղաղ բնակիչ, ևս 46 մարդ վիրավորվել է։

Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահը հայտարարել է, որ հպարտանում է երկրի զինված ուժերով։

«Մոդիի կառավարությունը վճռական է Հնդկաստանի և նրա բնակչության նկատմամբ ցանկացած հարձակման պատշաճ պատասխան տալ», – գրել է Շահը սոցիալական ցանց X-ում։

Միևնույն ժամանակ, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Պակիստանում հարվածներից հետո «աշխարհը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորի ահաբեկչության նկատմամբ»։

Նմանատիպ