«Պաքսլովիդ» Covid-19-ի դեմ  դեղամիջոցը դեղատներում չի վաճառվի, այն հիվանդին հասանելի կլինի անվճար. Թամար Գաբունիա
«Պաքսլովիդ» Covid-19-ի դեմ դեղամիջոցը դեղատներում չի վաճառվի, այն հիվանդին հասանելի կլինի անվճար. Թամար Գաբունիա

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ «Պաքսլովիդ» դեղամիջոցը դեղատներում չի վաճառվի, սակայն հիվանդն այն կստանա անվճար։

Նրա խոսքով, կովիդվարակված անձի այս դեղամիջոցով բուժվելու որոշումը կընդունի առցանց կլինիկայի ընտանեկան բժիշկը։

Միևնույն ժամանակ, ինչպես ասում է Թամար Գաբունիան, դեղամիջոցը նվազագույնի կհասցնի հոսպիտալացումն ու կորոնավիրուսից մահերը։

Երկրում հասանելի է «Paxlovid»-ը, դեղամիջոց, որն ուղղակիորեն ուղղված է կորոնավիրուսի դեմ։ Դրա օգտագործումը, անհրաժեշտության դեպքում, թույլ կտա մեզ նվազագույնի հասցնել հոսպիտալացումը, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված մահացությունը։ Covid-ի դեմ «Paxlovid» դեղամիջոցը հիվանդին հասանելի կլինի անվճար։ Այն չի վաճառվելու դեղատներում։ Դրա բաշխումն ապահովում է նախարարությունը՝ համապատասխան ստորաբաժանման միջոցով։ Առցանց կլինիկայի ընտանեկան բժիշկը, ով անհրաժեշտ է համարում հիվանդի կողմից դեղորայք ընդունելը, տեղեկությունը փոխանցում է այն կառույցին, որն ապահովում է դեղորայքի առաքումը հիվանդին։ Այնուհետև ընտանեկան բժիշկը կշարունակի հսկողությունը»,- ասել է Թամար Գաբունիան։

Վրաստանը մարտի 22-ին ստացել է «Պաքսլովիդ» դեղամիջոցի առաջին խմբաքանակը։