«Պահպանողական կուսակցությունն» այսօր ներկայացրել է խորհդարանում և Աջարիայի գերագույն խորհրդում մեծամասնական պատգամավորի թեկնածուներին
«Պահպանողական կուսակցությունն» այսօր ներկայացրել է խորհդարանում և Աջարիայի գերագույն խորհրդում մեծամասնական պատգամավորի թեկնածուներին:
Խորհրդարանի մեծամասնական պատգամավորի համար Բաթումիի ընտրատարածքում կպայքարի Նատալի Ձիձիգուրին, իսկ գերագույն խորհրդում՝ Լադո Ուրուշաձեն:
Աջարիայի գերագույն խորհրդի ընտրությունների համար «Պահպանողական կուսակցության» ցուցակի առաջին համարը կլինի Մերաբ Բոլքվաձեն:
Կողմնակիցներին թեկնածուների հետ ծանոթացրլե է կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին:
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել 47 համարին, որպեսզի Վրաստանի խորհրդարանում լինի ավելի շատ պահպանողական, քան՝ լիբերալ: «Պահպանողական կուսակցությունը» վարում է այլ ընտրական քարոզարշավ»,- հայտարարել է Զվիադ Ձիձիգուրին: