Պաղեստինյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գազայի հատվածում փախստականների Ջաբալիա ճամբարի ռմբակոծության հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Պաղեստինյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գազայի հատվածում փախստականների Ջաբալիա ճամբարի ռմբակոծության հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Գազայի հատվածում փախստականների Ջաբալիա ճամբարի ռմբակոծության հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Պաղեստինյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական բանակը երկրորդ անգամ ռմբակոծել է Ջաբալիա փախստականների ճամբարի բնակելի տարածքը։

Գազայի հատվածում ասում են, որ հրթիռային հարձակումներն իրականացվել են մարդաշատ վայրում, ինչի պատճառով զոհերի թիվը մեծ է լինելու։

Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարը նույնպես ռմբակոծվել է հոկտեմբերի 31-ին։

Գազայի հատվածի առողջապահական ծառայության տեղեկատվության համաձայն՝ պատերազմի սկսվելուց հետո արաբական անկլավում մահացել է 8796 մարդ, այդ թվում՝ 3648 երեխա։