Պաղեստինյան Կարմիր Խաչի տվյալներով՝ ավելի քան 100 մարդ է զոհվել Ռաֆահ քաղաքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով
Ավելի քան 100 մարդ է զոհվել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով , Պաղեստինյան Կարմիր խաչի կազմակերպությունը հայտնում է զոհերի թվի աճի մասին։
Բացի այդ ամբողջ պատասխանատվությունը դնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա վարչակազմի վրա։
Հարկ է նշել, որ Ռաֆահի վրա օդային հարձակումից մեկ օր առաջ նախագահ Բայդենը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ Իսրայելի զինված ուժերը չպետք է շարունակեն ցամաքային հարձակումը Ռաֆահում « վստահելի և կիրառելի ծրագրի»՝ ապահովելու խաղաղ բնակիչների անվտանգությունը , որոնց թիվը գերազանցում է մեկ միլիոնը։