Պաղեստինում զոհվածների պատճառով Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարել։
«Որպես Թուրքիա՝ մենք զգում ենք մեր պաղեստինցի եղբայրների մեծ ցավը։ Ի նշան մեր հարգանքի հազարավոր նահատակների, որոնց մեծ մասը երեխաներ են և անմեղ քաղաքացիներ, մեր երկրում եռօրյա սուգ է հայտարարվել»,- գրել է Էրդողանը Twitter-ում։