Պաղեստինի ՆԳՆ - Գազայի հատվածում գիշերը իրականացված հարձակումների արդյունքում կան մեծ թվով զոհեր
Պաղեստինի ՆԳՆ - Գազայի հատվածում գիշերը իրականացված հարձակումների արդյունքում կան մեծ թվով զոհեր

Պաղեստինի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ «Գազայի հատվածում գիշերը իրականացված հարձակումների հետեւանքով կան մեծ թվով զոհեր եւ վիրավորներ»։

Պաղեստինի նախարարության սոցցանցում հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հարվածները հասցվել են անցած գիշեր և այսօր առավոտյան։ Մահացածների ստույգ թվի մասին տեղեկություն չկա։

Նախարարությունը նաև հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են պայթեցված շենքերը և շտապ օգնության անձնակազմը փլատակների տակից դուրս հանում մարմինները: