Պաղեստինի կողմնակիցներն ընդհատել են Ջո Բայդենի ելույթը Չարլսթոնի պետական եկեղեցում
Պաղեստինի կողմնակիցներն ընդհատել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Չարլսթոնի պետական եկեղեցում։
Բայդենը Չարլսթոնի եկեղեցում էր, որտեղ Դիլան Ռուֆին սպանեց ինը մարդու 2015 թվականի հուլիսի 17-ին:
«Եթե դուք իսկապես մտածում եք այստեղ կորցրած կյանքերի մասին, ապա դուք պետք է հարգեք մահացածներին և կոչ անեք հրադադար հաստատելու Գազայի հատվածում», – ասել է Պաղեստինի կողմնակիցներից մեկը Բայդենին: Դրանից հետո հրադադարի կոչեր հնչեցին։
Բայդենը պաղեստինցի կողմնակիցներին ասել է, որ հասկանում է նրանց կիրքը և աշխատում է Իսրայելի կառավարության հետ՝ Իսրայելը Գազայի հատվածից դուրս բերելու համար:
«Ես հանգիստ աշխատել և աշխատում եմ Իսրայելի կառավարության հետ՝ զգալիորեն նվազեցնելու նրանց ներկայությունը և դուրս գալու Գազայից: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է Բայդենը։