Պաղեստինի կողմնակիցները բարձրացել են Ավստրալիայի խորհրդարանի շենքի տանիք և պաստառներ պարզել
Պաղեստինի կողմնակիցները բարձրացել են Ավստրալիայի խորհրդարանի շենքի տանիք և պաստառներ պարզել։
Այս մասին հայտնում է Գարդիանը:
Սև հագուստով չորս հոգի բարձրացել են տանիք և պարզել «Գետից մինչև ծով Պաղեստինը ազատ կլինի» գրությամբ պաստառ։
Ցույցի մասնակիցներից մեկն ասել է, որ Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարում։
«Չենք մոռանալու, չենք ների ու շարունակելու ենք դիմադրել»,- ասաց հանրահավաքի մասնակիցը։