Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է, որ ամբողջովին կորցրել է կապը Գազայում գտնվող իր օպերատիվ շտաբի հետ
Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է, որ ամբողջովին կորցրել է կապը Գազայում գտնվող իր օպերատիվ շտաբի և այնտեղ գործող թիմի հետ:
«Մենք խորապես մտահոգված ենք, որ մեր թիմերն այլևս չեն կարողանում շարունակել շտապ բժշկական օգնությունը, մանավանդ, որ այս խափանումը ազդում է շտապ օգնության կենտրոնական հեռախոսահամարի վրա՝ թույլ չտալով շտապօգնության մեքենաները հասնեն տուժածներին», – ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Գազայի հատվածում խափանվել է ինտերնետի և հեռախոսային ծառայությունների հասանելիությունը։ Գազայում բնակվող 2,3 միլիոն մարդ հիմնականում կտրված է արտաքին աշխարհից։