Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մուհամմադ Շտայեն հրաժարական է տվել
Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մուհամմադ Շտայեն հրաժարական է տվել

Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մուհամմադ Շտայեն հայտարարել է իր հրաժարականի մասին։

Ինչպես նշվում է Շտայեի հայտարարության մեջ, հաջորդ փուլը պահանջում է կառավարական և քաղաքական պայմանավորվածություն, որը հաշվի կառնի Գազայի հատվածի իրողությունը, ազգային միասնության բանակցությունները և պաղեստինցիների միջև կոնսենսուսը: Բացի այդ, նրա խոսքով, դա կպահանջի վարչակազմի լիազորությունների տարածում Պաղեստինի ողջ հողի վրա:

Պաղեստինի ինքնավարությունը, որը ստեղծվել է 30 տարի առաջ Օսլոյի խաղաղության համաձայնագրի շրջանակներում, սահմանափակ իշխանություն ունի Հորդանան գետի Արևմտյան ափում և կորցրեց իշխանությունը Գազայի հատվածում 2007 թվականին ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության արդյունքում:

Վարչապետի հրաժարականը պետք է բավարարի Մահմուդ Աբասը: