Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը ժամանել է Կատար։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մահմուդ Աբբասը կհանդիպի Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ բեն Խալիֆա Ալ Թանիի հետ։ Կողմերը քննարկում են տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունները։
Ինչպես գրում է «Sienen»-ը, հանդիպմանը ներկա կլինեն նաև Կատարի վարչապետը եւ Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան։