Պաղեստինի ինքնավարության արտաքին գործերի նախարար - Կատարը, Եգիպտոսը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Իսպանիան աշխատում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարը երկարացնելու ուղղությամբ
Կատարը, Եգիպտոսը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Իսպանիան աշխատում են Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարը երկարաձգելու ուղղությամբ, հայտարարել է Պաղեստինի ինքնավարության արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին։
Պաղեստինի ինքնավարության պաշտոնյան ասել է, որ զինադադարը կարող է տևել «մեկ, երկու, երեք օր», բայց ոչ ոք հստակ չգիտի, թե որքան երկար:
Հաղորդվում է նաև, որ Իսրայելը պատրաստ է երկարաձգել զինադադարը՝ Գազայում ևս 50 պատանդի արձակելու դիմաց։
Իսրայելի կառավարության տվյալներով՝ Գազայում գերեվարված է 184 մարդ։