Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական բանակը սպիտակ ֆոսֆորով ռմբակոծել է Գազայի ամենամեծ հիվանդանոցը
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական բանակը սպիտակ ֆոսֆորով ռմբակոծել է Գազայի ամենամեծ «Ալ-Շիֆա» հիվանդանոցը։
Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարար Մայ Ալ-Քեյլան ասել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում։
ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Ալ-Շիֆա հիվանդանոցում վիրահատությունները դադարեցվել է։
Միաժամանակ «Բի-Բի-Սի»-ն հայտնում է, որ Ալ-Շիֆայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը խոցվել է արկից, և տարածքում կրակոցների ու պայթյունների ձայներ են լսվում։
Ըստ տեղեկությունների՝ հիվանդանոցն այժմ զրկված է ջրից, սննդից և էլեկտրականությունից։ Տարածվում է տեղեկություն մարդկային կորուստների մասին։ Կարմիր խաչի տարածաշրջանային ղեկավար Ֆաբրիցիո Կարբոնին գրում է, որ Ալ-Շիֆայի հիվանդանոցից ստացված տեղեկատվությունը մտահոգիչ է և չի կարող շարունակվել, քանի որ վտանգի տակ են հազարավոր վիրավորներ, տեղահանվածներ և բժշկական անձնակազմը։