Պաղեստինի առողջապահության նախարար. Գազայի հատվածում Ալ Շիֆա հիվանդանոցի վրա հարձակումը նոր հանցագործություն է մարդկության, բուժանձնակազմի և պացիենտների դեմ
Գազայի հատվածում Ալ Շիֆա հիվանդանոցի վրա հարձակումը նոր հանցագործություն է մարդկության, բուժանձնակազմի և պացիենտների դեմ,- հայտարարել է Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարար Մեյ Ալ Քայլան։
«Օկուպացիոն ուժերն են լիովին պատասխանատու Ալ Շիֆայում բուժանձնակազմի, պացիենտների և տեղահանվածների կյանքի համար»,- ասել է Պաղեստինի առողջապահության նախարարը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ իսրայելական զորքերը ՀԱՄԱՍ-ի դեմ կռվում են Գազայի հատվածում գտնվող Ալ Շիֆա հիվանդանոցի մի հատվածում, որտեղ ահաբեկչական խմբավորումը մեղադրվում է հրամանատարական կենտրոն պահելու մեջ։