Պաղեստինի ԱԳՆ. Երբ Իսրայելը դաժանության նոր գագաթնակետին է հասնում, կա ամուր միջազգային դիրքորոշում, որը հերքում է Իսրայելի անխափան ագրեսիան
Պաղեստինի ԱԳՆ. Երբ Իսրայելը դաժանության նոր գագաթնակետին է հասնում, կա ամուր միջազգային դիրքորոշում, որը հերքում է Իսրայելի անխափան ագրեսիան

«ՀԱՄԱՍ»-ը ողջունում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը, որը կոչ է անում հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին ասված է «ՀԱՄԱՍ»-ի հայտարարության մեջ։

Սակայն, ինչպես գրում է «Timesofisrael»-ը, բանաձեւը ողջունում է նաեւ Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը։

Պաղեստինի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Իսրայելը դաժանության նոր գագաթնակետի է հասնում, և կա «միջազգային ամուր դիրքորոշում, որը հերքում է Իսրայելի անխափան ագրեսիան»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 120 կողմ, 14 դեմ ձայներով բանաձեւ է ընդունել Գազայի հատվածում «անհապաղ, տեւական եւ կայուն մարդասիրական հրադադարի» մասին: Այս բանաձեւի նախաձեռնողը Հորդանանն է։ Փաստաթուղթը նաև պահանջում է, որ բոլոր կողմերը պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքը և Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների մատակարարումը «շարունակական, բավարար և անխոչընդոտ լինի»: Բանաձեւը նաեւ կոչ է անում անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին: Նշենք, որ փաստաթղթում մեկ անգամ չի հիշատակվում ՀԱՄԱՍ շարժման մասին, որը դժգոհություն ու բողոք է առաջացրել Իսրայելում։