Պաղեստինի ԱԳ նախարար. Նեթանյահուն շարունակում է պատերազմն իր անձնական կարիերայի համար
Պաղեստինի ԱԳ նախարար. Նեթանյահուն շարունակում է պատերազմն իր անձնական կարիերայի համար

Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին ասում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտածում է միայն իր քաղաքական գոյատևման մասին։

«Նեթանյահուն վճռական է շարունակել պատերազմը իր անձնական կարիերայի, իր անձնական ապագայի համար, և պարզ է, որ նա թքած ունի անմեղ մարդկանց ճակատագրի վրա, ինչպես Իսրայելում, այնպես էլ Պաղեստինում։ Նրան չեն հետաքրքրում իսրայելցի պատանդները և Գազայի անմեղ պաղեստինցի ժողովուրդը»,- ասել է Մալիկին Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոյի հետ հանդիպումից հետո։

Մալիկին նշել է, որ անհրաժեշտ է ուղիներ գտնել Ռաֆահի վրա հարձակումը կանխելու համար։

Կիպրոսի վարչապետն իր հերթին ասել է, որ առաջարկել է ստեղծել հատուկ, միակողմանի ծովային միջանցք, որը կապահովի օգնության առաքումն անմիջապես Գազա, թեև նախագիծը չի կարող իրականացվել առանց հրադադարի։

«Մենք համաձայն ենք, որ աճող հումանիտար կարիքները պահանջում են օգնության լայնածավալ, անխափան հոսք»,- ասել է Կոմբոն։