Պաղեստինցիներն այրել են ԱՄՆ փոխնախագահի դիմանկարները նրա՝ Իսրայել այցից առաջ
Բեթղեհեմում մի խումբ պաղեստինցի ցուցարարներ այրել են ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և միջազգային բանակցություններում ամերիկյան վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլատի պատկերներով պաստառները։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Ակցիային, որն անցկացվել է Քրիստոսի ծննդյան տաճարի մոտ, մասնակցել է մոտ 3 տասնյակ մարդ։ Ցուցապաստառների վրա, ամերիկացի քաղաքական գործիչների պատկերներից բացի, եղել է գրություն. «Բեթղեհեմն ուրախ է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի դեսպանորդների համար»։
Սպասվում է, որ Փենսը դեկտեմբերի 21-ին ելույթ կունենա Իսրայելի խորհրդարանի հատուկ հանդիսավոր նիստում, որը գումարվել է նրա պատվին։
Հեղինակ -
Edgar Barsegyan