Պաղեստինամետ ցուցարարները Կոնգրեսում Ջո Բայդենի ելույթից առաջ փակել են Սպիտակ տան և Կապիտոլիումի միջև ընկած ճանապարհներից մեկը
Պաղեստինամետ ցուցարարները Կոնգրեսում Ջո Բայդենի ելույթից առաջ փակել են Սպիտակ տան և Կապիտոլիումի միջև ընկած ճանապարհներից մեկը։
Ցուցարարները կոչ են արել հրադադար հաստատել Գազայի հատվածում և քննադատել են Բայդենին՝ Իսրայելին աջակցելու համար։
Դեպքի վայրում մոբիլիզացվել են ոստիկանության աշխատակիցները։ Ձերբակալության մասին տեղեկություններ այս պահին չկան։
Սպիտակ տան պաշտոնյաները հայտնել են, որ վերահսկում են ցույցերի տեսագրությունները:
Ինչպես գրում են լրատվամիջոցները, վերջերս Սպիտակ տան մոտ ցույցերը հաճախակի են դարձել։