Պաղեստինամետ ցուցարարները արգելափակել են Ստրասբուրգի համալսարանը
Պաղեստինամետ ցուցարարները արգելափակել են Ստրասբուրգի համալսարանը

Պաղեստինամետ ցուցարարները արգելափակել են Ստրասբուրգի համալսարանը։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստրասբուրգի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի շենքի մուտքի մոտ աղբամաններ ու պատնեշներ են տեղադրվել։

Ավագ դպրոցի պատին գրված էր՝ «Մեկ տարի ցեղասպանություն, մեկ տարի դիմադրություն», իսկ դռան մոտ փակցված է Պաղեստինի դրոշն ու պաստառը՝ «Գաղութացումը հանցագործություն է, դիմադրությունը՝ իրավունք»։

Հանրահավաքի մասնակիցներից ոմանք պնդում են, որ «Համասի գրոհայինների հարձակումն Իսրայելի վրա անցյալ տարի օրինական էր»։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր երեկոյան համալսարանի շենքի մոտ հանրահավաք է նախատեսված, որի մասնակիցները Ստրասբուրգի համալսարանին կոչ են անում դադարեցնել համագործակցությունը իսրայելական համալսարանների հետ։

Հիշեցնենք, որ այսօր մեկ տարի է անցել «Համաս»-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից։