PACE-ի համազեկուցողները պահանջում են խիստ պատժել Արչիլ Տատունաշվիլիի մահվան հետ կապ ունեցողներին
PACE-ի համազեկուցողները պահանջում են խիստ պատժել Արչիլ Տատունաշվիլիի մահվան հետ կապ ունեցողներին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) համազեկուցողներ, Կերստին Լունդգրենը (Շվեդիա)  և Տիտուս Կորլատենը  (Ռումինիա) իրենց մտահոգությունն են արտահայտել և դատապարտել բռնազավթված տարածաշրջանում Վրաստանի քաղաքացու մահվան փաստը:

«Կոչ ենք անում խամաճիկային իշխանություններին, ինչպես նաև Ռուսաստանի իշխանություններին ապահովել Արչիլ Տատունաշվիլիի մահվան կապակցությամբ հետաքննության իրականացումը և պատժել պատասխանատու անձանց: Միևնույն ժամանակ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին»,-ասել են Եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովի համազեկուցողները: