Պաատա Մանջգալաձեն հայտարարում է, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօր հանդիպում կունենան սահմանադրական փոփոխությունների հարցով
«Ստրատեգիա Աղմաշենեբելիի»- անդամ Պաատա Մանջգալաձեի խոսքով, այսօր ընդդիմադիր կուսակցությունները հանդիպում կունենան, որտեղ կքննարկեն սահմանադրական փոփոխությունների հարցը, որից հետո կհրապարակեն իրենց վերջնական դիրքորոշումը։
Պաատա Մանջգալաձեն կարծում է, որ պետք է համատեղ քննարկել և ընդունել ցածր ընտրական շեմով լիովին համամասնական համակարգը և դատախազի ընտրության կարգը։
«Ժամը երկուսին ընդդիմադիր կուսակցությունների հանդիպումն է, այս հարցը կքննարկենք, վերջնական դիրքորոշումը կասենք։ Մեր դիրքորոշումը մինչ այս պահն այն է, որ պետք է համաձայնել «Վրացական երազանքի» հետ, որ սահմանադրական փոփոխությունը քննարկվի և ընդունվի միասին։ Քանի որ ի սկզբանե համաձայնեցված էր Շառլ Միշելի փաստաթղթի հետ, որ լրիվ համամասնական համակարգը՝ ցածր ընտրական շեմով և դատախազի ընտրության կարգը, ինչպես մենք պայմանավորվել էինք վերադառնալ բոլոր սկզբնական դիրքերին և այս հարցը դիտարկել այնպես։ Եթե «Վրացական երազանքը» մոբիլիզացվի, եւ այսօր մենք պայմանավորվենք ընդդիմադիր գործընկերների հետ, բավարար ձայներ կլինեն, որպեսզի սահմանադրական փոփոխությունները չտապալվեն»,- ասել է Պաատա Մանջգալաձեն։