Պաատա Մանջգալաձե. «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության համար գլխավորը ճգնաժամը հնարավորինս շուտ լիցքաթափելն է և միասին աշխատելը հասարակությանը հուզող խնդիրները լուծելու համար
Ըստ «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության անդամ Պաատա Մանջգալաձեի, իր կուսակցության համար գլխավորը ճգնաժամը հնարավորինս շուտ լիցքաթափելն է և միասին աշխատելը հասարակությանը հուզող խնդիրները լուծելու համար:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցության հարցին, ապա, ըստ Մանջգալաձեի, անձնական համակրանք-հակակրանքով չպետք է որոշվի, քանի որ խոսակցությունը անձնական հանդիպման մասին չէ:
«Այս գործընթացը չպետք է խոչընդոտի բանակցային գործընթացին, քանի որ երկրում առկա է շատ լուրջ քաղաքական ճգնաժամ, բարձր քաղաքական տուրբուլենտություն, ինչը մեծացնում է Ռուսաստանի համար հակառակ կողմերի միջեւ գործընթացները հրահրելու ռիսկերը: Ուստի անհրաժեշտ է հնարավորինս շուտ լիցքաթափել այս քաղաքական ճգնաժամը: Մեզ համար «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության համար գլխավորը ճգնաժամը հնարավորինս շուտ լիցքաթափելն է և միասին աշխատելը հասարակությանը հուզող խնդիրները լուծելու համար: Ինչ վերաբերում է Ղարիբաշվիլիին, անձնական համակրանք-հակակրանքով չպետք է որոշվի, քանի որ խոսակցությունը անձնական հանդիպման մասին չէ», – ասաց Պաատա Մանջգալաձեն: