Պաատա Մանջգալաձե. Լավ կլինի, որ Իվանիշվիլին վերադառնա քաղաքականություն և ստանձնի պատասխանատվություն
Պաատա Մանջգալաձե. Լավ կլինի, որ Իվանիշվիլին վերադառնա քաղաքականություն և ստանձնի պատասխանատվություն

Ընդդիմադիր պատգամավոր Պաատա Մանջգալաձեի կարծիքով, ավելի լավ կլինի, եթե Բիձինա Իվանիշվիլին վերադառնա քաղաքականություն և ինքը ստանձնի պատասխանատվությունը։

Նշված մեկնաբանությամբ Պաատա Մանջգալաձեն արձագանքել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այսօրվա հայտարարությանը։ Նրա խոսքով, երբ խոսքը վերաբերում է օլիգարխացմանն ու ոչ ֆորմալ կառավարմանը, եթե Բիձինա Իվանիշվիլին տեսնի, որ պատժամիջոցների ներքո հայտնվելու հնարավորությունները մեծ են, պատժամիջոցներից փախչելու համար կարող է ֆորմալ պաշտոններ զբաղեցնել և պաշտոնական անձեռնմխելիությունից օգտվել։

«Ավելի լավ կլիներ, որ Բիձինա Իվանիշվիլին վերադառնա քաղաքականություն և ստանձնի պատասխանատվություն, որ երկրից հարյուրավոր մարդիկ են փախչում, աղքատության եզրին գտնվող հարյուրավոր երեխաների համար։ Այս ամենի պատասխանատու են ոչ թե Ղարիբաշվիլին ու Կոբախիձեն, այլ միլիարդատեր Իվանիշվիլին, ում պատկանում է Վրաստանի ՀՆԱ-ի ավելի քան 35 տոկոսը: Նման մարդը զբաղվում է ավազակությամբ։ Կարևոր է վերադառնալ քաղաքականություն»,- ասել է Մանջգալաձեն։