Պաատա Մանջգալաձե. Բադրի Ջափարիձեն Ռուսթավիում հաջողության հասնելու հնարավորություն կունենա, եթե դուրս գա կուսակցական ազդեցությունից
«Ռազմավարությունը՝ շինարարի» անդամ Պաատա Մանջգալաձեի կարծիքով, Բադրի Ջափարիձեն Ռուսթավիի մեծամասնական ընտրատարածքում հաջողության հասնելու հնարավորություն կունենա, եթե դուրս գա կուսակցական ազդեցությունից։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Մանջգալաձեն, «Ռազմավարությունը՝ շինարարը» այլ ծրագիր ուներ միջանկյալ ընտրությունների համար և պատրաստվում էր առաջադրել իր թեկնածուին, սակայն Բադրի Ջափարիձեին պատգամավորի մանդատից զրկելուց հետո հետո որոշեցին աջակցել Բադրի Ջափարիձեին։
«Բադրի Ջափարիձեն Ռուսթավիում հաջողության հասնելու հնարավորություն կունենա, եթե դուրս գա կուսակցական ազդեցությունից եւ Ռուսթավիի ընտրողներին ներկայանա որպես ժողովրդի ու ճշմարտության համար պայքարող թեկնածու։ Այս երկու պայմանները պետք է կատարվեն, և դուք հաջողության հասնելու հնարավորություն կունենաք։ Միայն «Լելոյի» ու «Ազգային շարժման» կուսակցությունում չպետք է փակվի։ Նա պետք է լինի ժողովրդի թեկնածուն»,- ասել է Մանջգալաձեն։
Տեղեկացնենք, որ խորհրդարանը օրեր առաջ քվեարկության արդյունքում դադարեցրել էր «Լելոյի» առաջնորդներից Բադրի Ջափարիձեի մանդատը։ Բադրի Ջափարիձեի պատգամավորական մանդատի դադարեցման հարցը քննարկելու առիթ է հանդիսացել դատարանի մեղադրական վճիռը։ Մանդատի դադարեցումից հետո «Լելոն» հայտարարեց, որ միջանկյալ ընտրություններում Բադրի Ջափարիձեն կառաջադրվի Ռուսթավիում որպես մեծամասնական թեկնածու։