Պաատա Մանջգալաձե. Այսօրվա հանդիպմանը պարզ կդառնա, ինչին է պատրաստ իշխանությունը, ինչին` ոչ
Այսօրվա հանդիպումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ, քանի որ մենք ունենք պատկեր, թե ինչին է պատրաստ իշխանությունը, ինչին` ոչ, – ասաց «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության անդամ Պաատա Մանջգալաձեն:
«Կողմերն ունեն սկզբունք. Եթե բոլոր հարցերի շուրջ համաձայնություն չլինի, ապա համաձայնություն չի կայանա: Լավ է, որ այսօր բոլոր հարցերը պետք է քննարկվեն միաժամանակ: Կարծում եմ, որ ներկայիս իշխանությունը այլ լուծում չունի, քանի որ նա է պատասխանատու է ներկա քաղաքական ճգնաժամի համար: Նրանց այլ բան չի մնում, քան համաձայնության գալ և փոխզիջման գնալ սեփական քաղաքացիների հետ: Միջազգային ներգրավվածությունը և հասարակությունում տիրող ընդհանուր տրամադրությունը հնարավորություն են տալիս համոզվել, որ այս խնդիրը հնարավորինս շուտ կավարտվի:
Այսօրվա հանդիպումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ, քանի որ մենք ունենք պատկեր, թե ինչին է պատրաստ իշխանությունը, ինչին` ոչ: Ըստ առկա տվյալների, իշխանությունը համաձայնել է քննարկել բոլոր կետերը, սակայն մանրամասները, թե ինչի հետ են նրանք համաձայն, և ինչի հետ համաձայն չեն, այսօր կպարզվեն», – ասաց Մանջգալաձեն: