Պաատա Իմնաձեն կարծում է, որ չպատվաստվածների վճարովի բուժման մասին նախագահի գաղափարը չի իրականացվի, քանի որ այն կպահանջի օրենսդրական փոփոխություններ
Պաատա Իմնաձեն կարծում է, որ չպատվաստվածների վճարովի բուժման մասին նախագահի գաղափարը չի իրականացվի, քանի որ այն կպահանջի օրենսդրական փոփոխություններ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պատվաստումների վերաբերյալ երեկվա հայտարարությունների համար։

Նա նաև գնահատեց Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությունը՝ կապված չպատվաստված անձանց վճարովի բուժման հետ, և նշեց, որ գաղափարը չի կարող կյանքի կոչվել, քանի որ այն պահանջում է օրենսդրական փոփոխություններ։

«Այս գաղափարը կյանքի չի կոչվի, քանի որ այն օրենսդրական փոփոխություններ է պահանջում։ Չեմ կարծում, որ այս գաղափարը կյանքի կկոչվի, բայց մնացած բոլոր կետերի հետ բացարձակապես համաձայն եմ։ Ես այսօր շնորհակալություն հայտնեցի նրան»,- ասել է Իմնաձեն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հատուկ ճեպազրույց է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել է համաճարակային իրավիճակի և պատվաստումների մասին, հանդես եկել որոշ նախաձեռնություններով։

«Կոչ եմ անում իշխանությանը խիստ միջոցներ ձեռնարկել համաճարակի դեմ, պարտադիր պատվաստումներ ռիսկային խմբերի համար, պատվաստվածների համար անձնագրեր և նույնիսկ վճարովի բուժում սահմանել չպատվաստվածների համար»,- ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին։